Հա

Քաղաքական

16/02/2021 - 13:20

«Իրանը դուրս չի եկել Միջուկային գործարքից, որպէսզի դրան վերադառնայ». Թախթ Ռաւանչի

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը դուրս չի եկել Միջուկային համապարփակ համաձայնագրից, որպէսզի այժմ ցանկանայ դրան վերադառնայ, իսկ համաձայնագրով Թեհրանի ստանձնած պարտաւորութիւնների կրճատումը դրա 36-րդ յօիդւածի շրջանակում է:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութիւնը դուրս չի եկել Միջուկային համապարփակ համաձայնագրից, որպէսզի այժմ ցանկանայ դրան վերադառնայ, իսկ համաձայնագրով Թեհրանի ստանձնած պարտաւորութիւնների կրճատումը դրա 36-րդ յօիդւածի շրջանակում է: Այս մասին Euronews-ի պարսկերէն բաժնի հետ զրոյցում ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին՝ շեշտելով. «Ինչպէ՞ս են ակնկալում, որ Գործարքից դուրս չեկած Իրանը կատարի առաջին քայլը»:

Յիշեցնելով, որ Իրանի ստանձնած պարտաւորութիւնների կրճատումը համաձայնագրի 36-րդ յօդւածի շրջանակում է, իրանցի աւագ դիւանագէտն ասել է. «Համաձայն 36-րդ յօդւածի, երբ Միջուկային գործարքի անդամը բացայայտ եւ լուրջ խախտում է կատարում, Իրանին տրւում է լիազօրութիւն՝ չկատարել իր բոլոր պարտաւորութիւնները կամ դրանց մի մասը, եւ մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։