Հա

Քաղաքական

17/02/2021 - 08:30

«Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ շւէյցարական ֆինանսական կապուղու արդիւնաւէտ գործունէութեան համար». Նախագահը՝ Շւէյցարիայի նախագահի հետ հեռախօսազրոյցի ընթացքում

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ փետրւարի 16-ին հեռախօսազրոյց է ունեցել Շւէյցարիայի Համադաշնութեան նախագահ Գայ Պարմելինի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ փետրւարի 16-ին հեռախօսազրոյց է ունեցել Շւէյցարիայի Համադաշնութեան նախագահ Գայ Պարմելինի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հեռախօսազրոյցի ընթացքում անդրադառնալով Թեհրանի եւ Բեռնի պատմական եւ բարեկամական յարաբերութիւններին, դոկտ. Ռոհանին շեշտել է, որ այդ բարեկամական յարաբերութիւնները պէտք է էլ աւելի զարգանան եւ խորացւեն համատեղ համագործակցութեան ճանապարհային քարտէզի շրջանակներում` հաշւի առնելով բարձր փոխադարձ ներուժը: 

Հանրապետութեան նախագահը նաեւ կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել շւէյցարական ֆինանսական կապուղու արդիւնաւէտ գործունէութեան ապահովման համար, եւ կեանքի կոչել այն համատեղ համաձայնագրերը, որոնք կասեցւել են ԱՄՆ նախորդ վարչակազմի քաղաքականութեան պատճառով: 

Գայ Պարմելինին էլ իր հերթին շնորհաւորելով Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 42-ամեակի առիթով, շեշտել է, որ պաշտօնական Բեռնը վճռակամ է բոլոր ոլորտներում զարգացնել յարաբերութիւնները Թեհրանի հետ: 

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցներին եւ շւէյցարական ֆինանսական կապուղու գործունէութեանը, նա նշել է, որ Շւէյցարիան իրեն պարտաւոր է համարում, որպէսզի որոշ երկրներում առկայ իրանական ակտիւները փոխանցել այս կապուղի:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդման անհրաժեշտութեանը, Շւէյցարիայի նախագահն ասել է, որ հաշւի առնելով տարածաշրջանում Իրանի արդիւնաւէտ դերակատարութիւնը՝ Թեհրանն այլ երկրների, այդ թւում՝ Եւրոմիութեան աջակցութեամբ կարող է նպաստել Եմէնում խաղաղութեան կայացմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։