Հա

Քաղաքական

18/02/2021 - 08:35

«Միջուկային գործարքը պահպանելու միակ ելքը ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների չեղարկումն է». Ռոհանին՝ Մերկէլի հետ հեռախօսազրոյցի ժամանակ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ երեկոյեան հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելա Մերկէլի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ երեկոյեան հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելա Մերկէլի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հեռախօսազրոյցի ընթացքում նշելով, որ Եւրոպան պէտք է գործնականում ապացուցի, որ ցանկանում է պահպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը՝ Նախագահը շեշտել է. «Միջուկային գործարքը պահպանելու միակ ելքը ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների չեղարկումն է»:

Միջուկային գործարքում նոր թեմաների ներառումը բացառելով՝ դոկտ. Ռոհանին յստակեցրել է. «Միջուկային գործարքը, որպէս Անվտանգութեան խորհրդի կողմից հաստատւած փաստաթուղթ եւ Իրանի եւ աշխարհի վեց խոշորագոյն երկրների գործադրած երկարատեւ ջանքերի արդիւնք, ունի յստակ շրջանակ եւ այն չի կարող փոփոխւել»:

Քննադատելով ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալուց յետոյ եւրոպական կողմի գործունէութիւնը, Հանրապետութեան նախագահն ասել է. «Եթէ ​​մենք իսկապէս ձգտում ենք պահպանել Միջուկային գործարքը, ապա դրա արդիւնաւէտութիւնը պէտք է տեսնենք գործնականում եւ կայացած կառոյցի շրջանակներում, իսկ Եւրոպան դա պէտք է գործնականում ապացուցի»: 

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան կայացման կարեւորութեանը եւ արտատարածաշրջանային ուժերի առկայութեան եւ ահաբեկչութեան տարածման հետեւանքով առաջացած ճգնաժամերին՝ դոկտ. Ռուհանին ահաբեկչութեան տարածումը համարել է տարածաշրջանի անցեալի, ներկայի եւ ապագայի կարեւորագոյն մարտահրաւէրը՝ նշելով. «Խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովումը եւ ահաբեկչութեան արմատախիլ անելը հնարաւոր կը լինի միայն բոլոր երկրների կառուցողական համագործակցութեան միջոցով»: 

Նախագահն անդրադարռնալով նաեւ Իրան-Գերմանիա յարաբերութիւնների պատմական անցեալին, շեշտել է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման եւ խորացման անհրաժեշտութիւնը, յատկապէս՝ տնտեսական եւ առեւտրային յարաբերութիւնների ոլորտում, եւ շեշտել է այս նպատակով բոլոր հնարաւորութիւններն օգտագործելու անհրաժեշտութիւնը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկէլը եւս իր հերթին  շեշտել է Միջուկային գործարքի՝ որպէս միջազգային պայմանագիր պահպանելու անհրաժեշտութիւնը: Նա կոչ է արել լուծել տարաձայնութիւնները երկխօսութեան միջոցով եւ ամրապնդել երկկողմ յարաբերութիւնները, ինչպէս նաեւ՝ կարեւորել է բոլոր երկրների համագործակցութիւնը տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան պահպանման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։