Հա

Քաղաքական

20/02/2021 - 12:57

«Կորոնավիրուսային ինֆորմացիայի խնդրականացումը հակայեղափոխականների դրսեւորումներից են». Ռոհանի

Կորոնավիրուսի վիճակագրութիւնը միշտ էլ ժողովրդին ճշտգրիտ է ներկայացւել: Այս մասին այսօր՝ փետրւարի 20-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ կորոնավիրուսի վիճակագրութեան իսկութիւնը խնդրականացման փորձերը՝ հակայեղափոխականութեան դրսեւորումներ են:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի վիճակագրութիւնը միշտ էլ ժողովրդին ճշտգրիտ է ներկայացւել: Այս մասին այսօր՝ փետրւարի 20-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ կորոնավիրուսի վիճակագրութեան իսկութիւնը խնդրականացման փորձերը՝ հակայեղափոխականութեան դրսեւորումներ են. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Դրանք հակայեղափոխականների ստերի շարքից են»,- յստակեցրել է նա՝ աւելացնելով, որ կառավարութիւնը կորոնավիրուսի տարածւածութեան, վարակման, մահացութեան, եւ, առհասարակ, դրան վերաբերող տեղեկութիւնները ճիշտ ժամանակին է ներկայացրել եւ այդ ինֆորմացիան ժողովրդի համար բաց է եղել:

«Մեր երկրում կորոնավիրուսի առաջին դէպքերի արձանագրումից սկսած՝ ժողովրդին իրազեկել ենք ստոյգ, ճշտգրիտ տեղեկութիւններով: Մենք ոչինչ չենք թաքցրել նրանցից»,- շեշտել է Նախագահ Ռոհանին:

Դոկտ. Հասան Ռոհանին իր ելոյթի ընթացքում բուժաշխատողների ջանքերին անդրադառնալով նշել է. «Կորոնավիրուսի պայմաններում իրանական առողջապահական համակարգի աշխատակիցների ճկունութեան եւ պրոֆեսիոնալ գործունէութեան շնորհիւ մեզ յաջողւեց զարգացնել առողջապահական համակարգը՝ յաղթահարելով համավարակի պիկը եւ դրա սրընթաց տարածման տեմպերը»:

Հակահամաճարակային կանոնները կենցաղային մնայուն սովորութեան վերածելը համարելով համավարակի յաղթահարման անկիւնաքարը, դոկտ. Ռոհանին նշել է, որ պէտք է ապահովել համավարակի պայմաններում տնետսութեան եւ այլ ոլորտների գործունէութեան եւ զարգացման պայմանները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։