1399 թւականի բիւջէի եկամուտների եւ ծախսերի կառավարումն իրականացւել է ԱՄՆ-ի գործադրած հակաիրանական առաւելագոյն ճնշման քաղաքականութեան եւ պատժամիջոցների չէզոքացման ծրագրերով: Այս մասին այսօր՝ փետրւարի 21-ին, Տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
«alikonline.ir» - 1399 թւականի բիւջէի եկամուտների եւ ծախսերի կառավարումն իրականացւել է ԱՄՆ-ի գործադրած հակաիրանական առաւելագոյն ճնշման քաղաքականութեան եւ պատժամիջոցների չէզոքացման ծրագրերով: Այս մասին այսօր՝ փետրւարի 21-ին, Տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Բիւջէի նախագծում նախատեսւած լուծումներով պայմանաւորւած, մենք յաղթահարեցինք տնտեսութեան եկամուտների եւ ծախսերի կառավարման գործընթացը»,- շեշտել է նա՝ յաւելելով, որ գալիք տարւայ բիւջէի նախագիծն էլ կազմւել է անցեալի փորձերը նկատի առնելով:
Նիստի ընթացքում, տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամին Նախագահ Ռոհանին է ներկայացրել Սիսախթ քաղաքի վերջին երկրաշարժի տնտեսական եւ հասարակական հետեւանքների վերացման, աւերւածութիւնների վերականգնման նախագծերը՝ աղէտի գօտում տուժածներին անյապաղ օժանդակութեան ցուցաբերման սկզբունքներով: