Հա

Քաղաքական

22/02/2021 - 10:10

Պատերազմը եւ թուրք-ադրբեջանական տանդեմի աշխուժացումը. ինչու է Իրանն ուզում միանալ ԵԱՏՄ-ին

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը «Sputnik» Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ–ին Իրանի անդամակցելու հեռանկարին եւ այդ քայլով պայմանաւորւած որոշ աշխարհաքաղաքական իրողութիւններին։

«alikonline.ir»- Արաբագէտ Արմէն Պետրոսեանը «Sputnik» Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ–ին Իրանի անդամակցելու հեռանկարին եւ այդ քայլով պայմանաւորւած որոշ աշխարհաքաղաքական իրողութիւններին։

Արմէն Պետրոսեանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ին Իրանի անդամակցութիւնը բազմավեկտոր կարեւորութիւն ունեցող հնարաւորութիւն է, ինչը կամրապնդի երկրի դիրքերը ինչպէս տարածաշրջանում, այնպէս է նրանից դուրս` դրական ազդեցութիւն ունենալով երկրի տնտեսութեան համար։ 

«Թեհրանում հաշւի են առել արցախեան պատերազմի հետեւանքները եւ տարածաշրջանում ուժային, տնտեսական, ռազմավարական նախկին յարաբերակցութեան խախտումը յօգուտ թուրք–ադրբեջանական տանդեմի։ Եթէ խորութեամբ հաշւի են առնւում հէնց նշւած երկու հանգամանքները, ապա ԵԱՏՄ–ին անդամագրւելու թեմայի շրջանառութիւնը բաւական կարեւոր է եւ հետագայ զարգացումները որոշակիութիւն կը մտցնեն այն հարցում, թէ ինչ ուղղութեամբ կը գնայ Իրանի անդամակցութեան գործընթացը»,– նշեց արաբագէտը։ 

Ըստ Պետրոսեանի` ակնյայտ երեւում է, որ Իրանում քննարկւում կամ առնւազն ի ցոյց է դրւում ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարաւոր սցենարին վերաբերող գործընթացներ, ինչը մի կողմից որպէս քաղաքական քայլ կարող է ունենալ սակարկման թեմա ԱՄՆ–ի հետ ակնկալւող բանակցութիւնների համատեքստում, բայց միւս կողմից կարող է հանդիսանալ բաւականաչափ խորը հաշւարկւած ու գիտակցւած քայլ արդէն մեր տարածաշրջանում ձեւաւորւած նոր իրողութիւնների համատեքստում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։