Քոհգիլուէ եւ Բոերահմադի եւ Սպահան նահանգների երկրաշարժի հետեւանքով վերականգնման ու վերակառուցման գործընթացները, պէտք է աւարտւեն մինչեւ թիր ամիսը: Այս մասին այսօր փետրւարի 22-ին ի պատասխան բնակարանաշինութեան հիմնադրամի ղեկավարի ներկայացրած զեկոյցի նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
«alikonline.ir» - Քոհգիլուէ եւ Բոերահմադի եւ Սպահան նահանգների երկրաշարժի հետեւանքով վերականգնման ու վերակառուցման գործընթացները, պէտք է աւարտւեն մինչեւ թիր ամիսը: Այս մասին այսօր փետրւարի 22-ին ի պատասխան բնակարանաշինութեան հիմնադրամի ղեկավարի ներկայացրած զեկոյցի նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Անհրաժեշտ է համապասխան քայլեր ձեռնարկել, որպէսզի վերակառուցման աշխատանքներն ընթանան շատ արագ»,- յստակեցրել է Նախագահ Ռոհանին՝ յաւելելով, որ աղէտի գօտու վերականգնման ծրագրերը պէտք է իրականացնել բարձր մակարդակով:
Նա նաեւ յստակեցրել է, որ այդ քայլերին զուգահեռ նաեւ պէտք է կազմակերպել տարահանւած բնակիչների վերադարձն վերականգնւած բնակավայրեր: