Վաղը կը մեկնարկեն, եւս 100 հազար բուժաշխատողի պատւաստումները: Այս մասին՝ այսօր փետրւարի 22-ին, Թեհրանի բժշկական ինստիտութի ենթակառուցւածքային զարգացման նախագծերի բացման արարողութեան ընթացքում յայտարարել է Առողջապահութեան Նախարար Սայիդ Նամաքին՝ յաւելելով, որ յառջիկայում Իրան մուտք կը գործեն 250 հազար դեղաչափ չինական հակակորոնավիրուսային պատւաստանիւթ:
«alikonline.ir»- Վաղը կը մեկնարկեն, եւս 100 հազար բուժաշխատողի պատւաստումները: Այս մասին՝ այսօր փետրւարի 22-ին, Թեհրանի բժշկական ինստիտութի ենթակառուցւածքային զարգացման նախագծերի բացման արարողութեան ընթացքում յայտարարել է Առողջապահութեան Նախարար Սայիդ Նամաքին՝ յաւելելով, որ յառջիկայում Իրան մուտք կը գործեն 250 հազար դեղաչափ չինական հակակորոնավիրուսային պատւաստանիւթ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նշելով, որ բժշկական համակարգում աշխատող իր գործընկերներն, այնումենայնիւ, նախընտրում էին պատասւտել բոլոր քաղաքացիներից յետոյ, դոկտ. Նամաքին յաւելել է. «Աշխարհի բոլոր երկրներում էլ նման կերպ են վարւում՝ պատւատման առաջնահերթութիւնը տալով բժշկական համակարգի աշխատողներին»:
Դոկտ. Նամաքին յոյս է յայտնել, որ մինչեւ տարւայ վերջը պատւաստման կը ենթարկւեն խոցելի խմբի ներկայացուցիչները՝ ժողովրդին տրւած խոստման համաձայն:
Իրանական պատւաստանիւթի արտադրման գործընթացին անդրադառնալով, դոկտ. Նամաքին նշելով, իր դրա արտադրման գործընթացը բարէյաջող է ընթանում. «Գալիք տարի այն կը դրւի զարգւածային արտադրութեան՝ նախ կը պատւաստւեն Իրանի քաղաքացիները, այնուհետեւ կարտահանւեն տարբեր երկրներ»,- շեշտել է նա: