Կորէական լրատւամիջոցը հաղորդել է Թեհրանի եւ Սէուլի միջեւ իրանական ակտիւների ապասառեցման վերաբերեալ հա,աձայնութեան կայացման մասին
«alikonline.ir»- Իրանը եւ Հարաւային Կորէան համաձայնութեան են եկել կորէական երկու բանկերում գտնւող իրանական ակտիւների ապասառեցման մասին: Այս մասին տեղեկացրել հարաւկորէական Korean Broadcasting System-ը:
Ըստ լրատւամիջոցի՝ համաձայնութիւնը կայացել է երկուշաբթի օրը, Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդօլնասեր Հեմաթիի եւ Իրանում Հարաւային Կորէայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ռիօ Հիուն Ջէունգի հանդիպման ընթացքում:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանւորւել է իարանական ակտիւների՝ ցանկալի ուղղութիւններ տեղափոխելու վերաբերեալ: