ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը այսօր փետրւարի 23-ին լրագրողների հետ զրոյցի ընթացքում անդրադարձել է ԱԷՄԳ գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսիի հետ Իրանի անցկացրած բանակցութիւնների արդիւնքներին՝ դրանք գնահատելով, դրական առաջընթաց:
«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը այսօր փետրւարի 23-ին լրագրողների հետ զրոյցի ընթացքում անդրադարձել է ԱԷՄԳ գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսիի հետ Իրանի անցկացրած բանակցութիւնների արդիւնքներին՝ դրանք գնահատելով, դրական առաջընթաց. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Զարիֆը նշել է, որ փետրւարի 23-ից յետոյ նրանց հասանելի չեն լինի Իրանի միջուկային օբիեկտներում տեղադրւած տեսախցիկները: Դրանց տւեալները, սակայն, կը պահպանւեն երեք ամիս եւ հասանելի կը դառնան պաշտօնական Թեհրանի նկատմամբ Միացեալ Նահանգների պատժամիջոցների չեղարկման դէպքում՝ միայն:
Զարիֆը նշել է, որ համաձայնութիւնը չի հակասում Իսլ. խորհրդարանի հաստատած բանաձեւին եւ եթէ 3 ամիսների ընթացքում պատժամիջոցներն ամբողջութեամբ չվերացւեն, Իրանը այդ տեղեկատւութիւնը ՄԱԳԱՏԷ-ին, չի տրամադրի եւ դրանք անդարձ կը ջնջւեն հակառակ դէպքում տւեալներն կը փոխանցւի նրանց: