Հա

Քաղաքական

24/02/2021 - 12:24

«Նախագահի ինստիտուտը պատասխանատու է սահմանադրական կարգի պահպանման համար». Նախագահ Ռոհանի

Նախագահի ինստիտուտը պատասխանատու է սահմանադրական կարգի պահպանմանը: Այս մասին այսօր՝ փետրւարի 24-ին կառավարութեան նիստի ընթացքում շեշտել է Հանրապետութեան Նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Նախագահի ինստիտուտը պատասխանատու է սահմանադրական կարգի պահպանմանը: Այս մասին այսօր՝ փետրւարի 24-ին կառավարութեան նիստի ընթացքում շեշտել է Հանրապետութեան Նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նշելով, որ բոլոր կառոյցները պէտք է իրականացնեն սահմանադրութեամբ վերապահւած իրենց գործառոյթները, դոկտ. Ռոհանին շեշտել է. «Պէտք է հեռու մնալ այլ կառոյցների եւ ինստիտուտների գործերում միջամտելուց»:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում յստակեցրել է, որ սահմանադրութեան 113-ի յօդւածը մասնաւորապէս իր համար պարտաւորեցնող բնոյթ ունի. «Ես պարտաւոր եմ հետեւել սահմանադրական կարգի՝ 113-րդ յօդւածի պահպանմանը եւ դրա անշեղ իրականացմանը»,- շեշտել է նա՝ աւելացնելով, որ այդ յօդւածը ենթադրում է սահմանադրութեան կարգի լիարժէք պահպանմանն ուղղւած քայլերը:

Նախագահը իր ելոյթի ընթացքում նաեւ նշել է, որ կառավարութիւնը իրականացնում է Սահմանադրութեամբ նախատեսւած իր բոլոր գործառոյթները՝ շեշտելով, որ Պետական իշխանութեան քաղաքականութիւնը եւ ռազմավարութիւններն իրականացւում են Սահմանադրութեանը եւ օրէնքներին համապատասխան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։