Հա

Քաղաքական

24/02/2021 - 12:45

«Մեր երկրում արձանագրւել է Կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման 112 դէպք». Ռէյիսի

Մեր երկրում արձանագրւել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման ընդհանուր առմամբ 112 դէպք:

«alikonline.ir» - Մեր երկրում արձանագրւել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման ընդհանուր առմամբ 112 դէպք:  Այս մասին այսօր փետրւարի 24-ին յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ Ալիռեզա Ռէյիսին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ռէյիսին նշել է, որ կորոնավիրուսի անգլիական շտամով վարակման նոր 13 դէպերից 5-ը արձանագրւել են Թեհրան նահանգում, 7-ը Հորմոզգանում, եւ 1 դէպք էլ արձանագրւել է Արեւմտեան Ատրպատական նահանգում:

Անդրադառնալով անգլիական կորոնավիրուսի համախտանիշներին՝ նա նշել է, որ այն ունի նոյն սիմպտոմները, սակայն վարակի փոխանցման աւելի մեծ ներուժ:

«Ապացոյցները վկայում են, որ կորոնավիրուսի այդ տեսակը տարածւել է երկրում, եւ եթէ հակահամաճարակային նկատառումներին չհետեւենք՝ նոյնիսկ, աննշան անփութութիւններ թոյլ տանք այն կը սկսի աւելի շատ տարածւել»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։