Հա

Քաղաքական

27/02/2021 - 08:25

Իրանը խստօրէն դատապարտել է Սիրիայի արեւելքում ԱՄՆ աւիահարւածները

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն խստօրէն դատապարտել է նախօրէին Սիրիայի արեւելքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի աւիահարւածները՝ դրանք համարելով մարդու եւ միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն խստօրէն դատապարտել է նախօրէին Սիրիայի արեւելքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի աւիահարւածները՝ դրանք համարելով մարդու եւ միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Այս յարձակումները, որոնք հանդիսանում են Սիրիայի դէմ սիոնիստական ռեժիմի շարունակական յարձակումների շարունակութիւնը, որը տեղի են ունեցել այն պայմաններում, երբ ԱՄՆ զինւած ուժերը վերջին տարիներին անօրնական մուտք են գործել Սիրիայի տարածք՝ գրաւելով այդ երկրի որոշ շրջաններ եւ գողանալով բնական պաշարներ, այդ թւում՝ նաւթ, որը Սիրիայի ժողովրդի սեփականութիւնն է:

Միեւնոյն ժամանակ, Սիրիայի տարածքում տեղակայւած ԱՄՆ անօրինական յենակէտերը պատրաստում են նաեւ ահաբեկչական ուժեր եւ օգտագործում դրանք որպէս գործիքներ»,- ասել է Խաթիբզադէն:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն ԱՄՆ նոր վարչակազմի քայլը բնութագրել է որպէս Սիրիայի ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ միջազգային իրաւունքի բացայայտ խախտում, որը կը խորացնի ռազմական հակամարտութիւնը եւ էլ աւելի կը ապակայունացնի տարածաշրջանը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Պենտագոնը յայտարարել էր, որ աւիահարւածներ է հասցրել Սիրիայի արեւելքում Իրանի կողմից աջակցւող խմբաւորումներին պատկանող մի շարք ենթակառուցւածքային օբիեկտների:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։