Հա

Քաղաքական

28/02/2021 - 08:10

Ֆուադ Հուսէյնի հետ հանդիպմանը Զարիֆի շեշտել է Իրանի յանձնառութիւնը Իրաքում կայունութեան հաստատման նկատմամբ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ փետրւարի 27-ին հանդիպել է Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսէյնի հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ փետրւարի 27-ին հանդիպել է Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսէյնի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական եւ տնտեսական համագործակցութեանը, ինչպէս նաեւ՝ սահմանային առեւտրին վերաբերող հարցեր:

Զարիֆը դատապարտել է Իրաքի եւ Սիրիայի սահմանային գօտում, իրաքեան ուժերի դէմ ԱՄՆ-ի կողմից իրականացւած աւիահարւածը, այն անւանելով անօրինական եւ Իրաքի ինքնիշխանութեան խախտում:

Նա կասկած է յայտնել վերջին շրջանում Իրաքում իրականացւած որոշ յարձակումների եւ իրադարձութիւնների կապակցութեամբ՝ նշելով, որ դրանք կարող են ուղղւած լինել Իրան-Իրաք յարաբերութիւնների դէմ, եւ նպատակ հետապնդեն խախտելու Իրաքի կայունութիւնը:

Ֆուադ Հուսէյնն էլ իր հերթին շեշտել է, որ երկու կողմերը պէտք է աշխատեն երրկողմ յարաբերութիւնների համապարփակ ընդլայնման ուղղութեամբ, եւ տեղեկացրել է այդ կապակցութեամբ պաշտօնական Բաղդադաի պատրաստակամութեան մասին:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Ֆուադ Հուսէյնը հանդիպել էր նաեւ Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։