Հա

Քաղաքական

01/03/2021 - 11:50

Զարիֆը զգուշացրել է Եւրոպային եւ ԱՄՆ-ին Կառավարիչների խորհրդում հնարաւոր սխալ քայլերի վերաբերեալ

Զգուշացնելով, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի դէմ բանաձեւի ընդունումը կարող է խախտել ներկայ ստուս քւոն՝ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ասել է. «Առկայ պայմանների վերաբերեալ անհրաժեշտ բացատրութիւնները մենք տրամադրել ենք Կառավարիչների խորհրդի բոլոր անդամներին: Յուսով ենք, որ այնուամենայնիւ կը յաղթի բանականութիւնը, իսկ եթէ դա տեղի չունենայ, մենք լուծումներ ունենք»: 

«alikonline.ir» - Զգուշացնելով, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի դէմ բանաձեւի ընդունումը կարող է խախտել ներկայ ստուս քւոն՝ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ասել է. «Առկայ պայմանների վերաբերեալ անհրաժեշտ բացատրութիւնները մենք տրամադրել ենք Կառավարիչների խորհրդի բոլոր անդամներին: Յուսով ենք, որ այնուամենայնիւ կը յաղթի բանականութիւնը, իսկ եթէ դա տեղի չունենայ, մենք լուծումներ ունենք»: 

Խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ ատաքին քաղաքականութեան յանձնաժողովի նիստում անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի դէմ բանաձեւի ընդունմանն ուղղւած ջանքերին, Զարիֆն ասել է. «Եւրոպացիները սխալ քայլ են նախաձեռնել՝ աջակցելով ԱՄՆ-ին Կառավարիչների խորհրդում: Կարծում ենք, որ այս քայլը կը խախտի առկայ ստատուս քւոն: Յուսով ենք, որ այնուամենայնիւ կը յաղթի բանականութիւնը, իսկ եթէ դա տեղի չունենայ, մենք լուծումներ ունենք»:

Յիշեցնենք, որ արեւմտեան լրատւամիջոցները յայտնել են, որ ԱՄՆ-ն մտադիր է հակաիրանական բանաձեւեր ներկայացնել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում: 

Իրանն արդէն զգուշացրել է, որ նման բանաձեւի ընդունումը կարժանանայ համաչափ եւ համարժէք արձագանգի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։