ՄԱԿ-ի Ժնեւի գրասենեակում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համենէն կոչ է արել ակտիւացնել Եմէնում հակամարտութիւնը դադարեցնելուն, եւ երկրի միասնութիւնը, ինքնիշխանութիւնը եւ քաղաքական անկախութիւնը պահպանելուն ուղղւած ջանքերը:
«alikonline.ir» - ՄԱԿ-ի Ժնեւի գրասենեակում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համենէն կոչ է արել ակտիւացնել Եմէնում հակամարտութիւնը դադարեցնելուն, եւ երկրի միասնութիւնը, ինքնիշխանութիւնը եւ քաղաքական անկախութիւնը պահպանելուն ուղղւած ջանքերը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Նրանք, ովքեր թէժացնում են հակամարտութիւնը, պէտք է պարտաւորւեն դադարեցնել զէնքի վաճառքը, որն օգտագործւում է անմեղ մարդկանց սպանելու համար»,- ասել է Բաղայի Համենէն:
Անդրադառնալով Եմէնում տիրող հումանիտար վիճակին, իրանցի դիւանագէտը նշել է, որ աղէտը կանխելու համար անհրաժեշտ է նախ վերացնել դրա պատճառները: Ըստ նրա՝ պէտք է վերացնել երկրի շրջափակումը՝ հնարաւորութիւն տալով հումանիտար օգնութեան անխափան մատակակարարմանը եւ դադարեցնել ռազմական միջամտութիւնը:
«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը շարունակում է ջանասիրաբար աշխատել այս արիւնալի հակամարտութեան լուծումը գտնելու համար` ՄԱԿ-ի յատուկ ներկայացուցչի եւ այլ կողմերի հետ խորհրդակցութիւնների միջոցով»,- նշել է նա՝ յաւելելով, որ Իրանը սատարում է Եմէնի ժողովրդի տառապանքները մեղմելուն ուղղւած ցանկացած նախաձեռնութեանը: