Հա

Քաղաքական

02/03/2021 - 13:50

«Անկայունութեան տպաւորութիւն ստեղծող խօսքերն ու գործերը հարւածում են մարդկանց կենցաղին». Հանրապետութեան նախագահ

Կապիտալի շուկայի վերահսկումն ու կառավարումը եւ արտարժոյթի փոխարժէքի հաւասարակշռութեան պահպանումը պահանջում են տնտեսական գործունէութեան համար բարենպաստ եւ յուսալի միջավայրի ստեղծում:

«alikonline.ir» - Կապիտալի շուկայի վերահսկումն ու կառավարումը եւ արտարժոյթի փոխարժէքի հաւասարակշռութեան պահպանումը պահանջում են տնտեսական գործունէութեան համար բարենպաստ եւ յուսալի միջավայրի ստեղծում: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

«Կառավարութիւնը հաւատացած է, որ կապիտալի շուկայի վերահսկումն ու կառավարումը եւ արտարժոյթի փոխարժէքի հաւասարակշռութեան պահպանումը պահանջում են տնտեսական գործունէութեան համար բարենպաստ եւ յուսալի միջավայրի ստեղծում: Իհարկէ անկայունութեան տպաւորութիւն ստեղծող ցանկացած խօսք կամ գործ, ինչքան էլ, որ այն տնտեսական բնոյթի չլինի, հարւածում է տնտեսութեանը եւ մարդկանց կենցաղին»,- յստակեցրել է Նախագահը՝ յաւելելով, որ երկրի ընդհանուր պայմանները հիմք են ստեղծել արտարժութային եկամուտների աճի, լարւածութեան վերացման եւ արտարժոյթի եւ ապրանքների շուկայում գների իջեցման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։