Հա

Քաղաքական

03/03/2021 - 08:20

«Միջուկային գործարքի պահպանման եւ վերականգնման միակ ելքը ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումն է». Ռոհանին՝ Մակրոնի հետ հեռախօսազրոյցի ժամանակ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ մարտի 2-ին հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած իրադարձութիւնները:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ մարտի 2-ին հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած իրադարձութիւնները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Շեշտելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը բազմակողմ միջազգային համաձայնագիր է, որն ամրագրւել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւով, Նախագահն ասել է. «Միջուկայն գործարքը վերաբանակցման ենթակայ չէ, եւ դրա պահպանման եւ վերականգնման միակ ելքը ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումն է»:

Շեշտելով, որ Գործարքը պահպանելու եւ վերականգնելու հնարաւորութիւնների կորուստը կարող է բարդացնել իրավիճակը՝ դոկտ. Ռոհանին ասել է, որ Իրանի կողմի իր ստանձնած պարտաւորութիւնների նւազեցումը պայմանաւորւած է եղել ԱՄՆ-ի՝ Գործարքից միակողմանի դուրս գալով եւ եւրոպական երեք երկրների կողմից իրենց պարտաւորութիւնները կատարելու անկարողութեամբ:

Հանրապետութեան նախագահը յստակեցրել է, որ Իրանը կը վերականգնի իր պարտաւորութիւնների կատարումն այն պահին, երբ միւս կողմերը կատարեն իրենց ստանձնած պարտաւորութիւնները:

Դոկտ. Ռոհանին Ֆրանսիային համարել է միջազգային յարաբերութիւնների կարեւոր դերակատարներից մէկը, եւ նշել է. «Թեհրան-Փարիզ յարաբերութիւնները կարող են զարգանալ կայուն տեսլականի հիման վրայ եւ համատեղ երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ համագործակցութեան երկարաժամկէտ նպատակներով»: 

Էմանուէլ Մակրոնն էլ իր հերթին միջազգային հանրութեան համար անհրաժեշտութիւն է համարել Միջուկային գործարքի պահպանումը եւ շեշտել է բանակցութիւնների շարունակման անհրաժեշտութիւնը` բոլոր կողմերին Միջուկային գործարքի լիարժէք կատարմանը վերադարձնելու համար: «Եւրոպան պատրաստ է աւելի ակտիւ լինել առաջիկայ շաբաթներին՝ Միջուկային գործարքի վերականգնման համար»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։