Հա

Քաղաքական

03/03/2021 - 11:00

«Հարաւային Կորէայից իրանական ակտիւների վերադարձնելու մեխանիզմը համաձայնեցւած է»․ Զարիֆ

Հարաւային Կորէայից իրնական ակտիւների վերադարձնելու մեխանիզմն համաձայնեցւած է: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Հարաւային Կորէայից իրնական ակտիւների վերադարձնելու մեխանիզմն համաձայնեցւած է: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Անցեալ շաբաթ Հարաւային Կորէայի ԱԳ նախարարի ցանկութեամբ զրոյց եմ ունեցել նրա հետ: Նա ասաց, որ իրենք ամէն ինչ անում են, որպէսզի հարցը հանգուցալուծւի: Մենք եւս հետեւում ենք ընթացքին»,- ասել է Զարիֆը՝ յաւելելով. «Մեխանիզմը համաձայնեցւած է, բայց, ըստ երեւոյթի, կորէացիները դեռ չեն ստացել անհրաժեշտ թոյլտւութիւնները, ուստի նրանք ասում են, որ հետապնդում են այդ խնդիրը»:

«Իրանի կարծիքով, ամերիկացիներից թոյլտւութիւն ստանալն աւելորդ է, բայց կորէական կողմը փորձում է ԱՄՆ-ից թոյլտւութիւն ստանալ Կորէայում արգելափակւած իրանական ակտիւներն ազատելու համար»,- եզրափակել է ԱԳ նախարարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։