Հա

Քաղաքական

03/03/2021 - 13:30

«Պատժամիջոցների արգելքի վերացմանը միտւած քայլերը հասարակութեան հիմնարար իրաւունքներից է». Ռոհանի

Պատժամիջոցների չեղարկմանը միտւած քայլերի կատարումը հասարակութեան հիմնարար իրաւունքներից է: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր քայլերը պատժամիջոցների արգելքի վերացման ուղղութեամբ:

«alikonline.ir» - Պատժամիջոցների չեղարկմանը միտւած քայլերի կատարումը հասարակութեան հիմնարար իրաւունքներից է: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր քայլերը պատժամիջոցների արգելքի վերացման ուղղութեամբ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթի ընթացքում, դոկտ. Ռոհանին Նոռուզի ֆոնին հակահամաճարակային միջոցառումների արդիւնաւէտ իրականացումը եւ մարդաշատ հաւաքոյթներից խուսափելը համարել է անհրաժեշտութիւն՝ նշելով, որ քաղաքացիները պէտք է չթուլացնեն զգօնութիւնը, որովհետեւ հնարաւոր է շատ արագ վերադառնալ ճգնաժամային իրավիճակին եւ թւերի շատ լրջագոյն աւելացում ունենալ։

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում նաեւ նշել է, որ Նոռուզի ֆոնին եթէ յաւելեալ մահճակալային ֆոնդի կարիք լինի, մեր երկրի մահճակալային ֆոնդը պատրաստ է ծաւալմանը:

Դոկտ. Ռոհանին ի թիւս այլ հարցերի անդրադարձել է Ջօ Բայդէնի կառավարութեան վարած քաղաքականութեանը՝ նշելով, որ նրանք դեռեւս պատժամիջոցների չեղարկման համար արդիւնաւէտ քայլեր չեն իրականացրել:

Նշելով, որ Իրանը Միջուկային գործարքի պահպանման երաշխաւորներից մէկն է, նա աւելացրել է. «Պատժամիջոցների չեղարկումը եւ Միջուկային գործարքի լիարժէք իրականացումը, ե՛ւ շատ պարզ ե՛ւ շատ բարդ քայլեր են, որը բոլոր կողմերից ուժերի եւ կամքի մեծ լարում է պահանջում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։