Հա

Քաղաքական

06/03/2021 - 12:20

«Կարմիր եւ նարնջագոյն գօտում յայտնւած քաղաքների ուղղութեամբ երթեւեկութիւնները կը սահմանափակւեն». Ռոհանի

Կարմիր եւ նարնջագոյն գօտում յայտնւած քաղաքների ուղղութեամբ երթեւեկութիւններն կը սահմանափակւեն: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Կարմիր եւ նարնջագոյն գօտում յայտնւած քաղաքների ուղղութեամբ երթեւեկութիւնները կը սահմանափակւեն: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կարմիր եւ նարնջագոյն գօտում յայտնւած քաղաքների նկատմամբ սահմանւել են որոշակի խստացւած սահմանափակումներ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մէկ նահանգից բացի, երկրի գրեթէ ամբողջ նահանգները կորոնավիրուսի նկատմամբ ցուցաբերել են դրական արդիւնքներ՝ ե՛ւ տեմպերի աճի վերահսկման ե՛ւ ճգնաժամային կառավարման ոլորտներում»,- նշել է նա՝ յաւելելով, որ Խուզեստան եւ Չհարմահալ եւ Բախտեարի նահանգներից բացի, միւս նահանգները արձանագրել են կորոնավիրուսի կորի կայունացման միտումներ:

Հանրապետութեան նախագահը, Նոռուզի տօների ֆոնին ժողովրդին յորդորել է խուսափել անհարկի երթեւեկութիւններից, առեւտրի կէտերում յայտնւելուց՝ նշելով, որ անհրաժեշտ է առեւտուրներն իրականացնել օնլայն ձեւաչափով. «կոչ ենք անում հնարաւորինս խուսափել զանգւածային միջոցառումների մասնակցելուց ու կազմակերպելուց»,- աւելացրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։