Հա

Քաղաքական

06/03/2021 - 13:40

Մէկ տարւայ ընթացքում պատւաստանիւթի 180 մլն դոզա կը մատակարարւի

Առաջիկայ մէկ տարւայ ընթացքում կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի 180 մլն դոզա կը մատակարարւի համապատասխան կառոյցներին: 

«alikonline.ir» - Առաջիկայ մէկ տարւայ ընթացքում կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի 180 մլն դոզա կը մատակարարւի համապատասխան կառոյցներին: Այս մասին յայտարարել է Սննդամթերքի եւ դեղորայքի կազմակերպութեան խօսնակը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ Քիանուշ Ջահանփուրի՝ Իրանում COVID 19-ի դէմ պատւաստումների համապարփակ ծրագիրը, կանխատեսելով հնարաւոր պայմանները, ի սկզբանէ քննարկել էր երկրի կողմից պահանջւող պատւաստանիւթը մատակարարելու չորս՝ ուղղակի գնման, COVAX համակարգից ներկրման, համատեղ արտադրութեան եւ ներքին արտադրութեան զուգահեռ ուղղութիւններ, որոնց հետեւելով առաջիկայ մէկ տարւայ ընթացքում համապատասխան կառոյցներին կը տրամադրւի պատւաստանիւթի 150 մլն դոզա, ինը վեր է երկրի պահնջներից: 

Նա տեղեկացրել է, որ մինչ օրս արտասահմանից ուղղակի գնման եւ COVAX համակարգից միջոցով ձեռք է բերւել պատւաստանիւթի 21 մլն դոզա, որը ըստ ժամանակացոյցի՝ աստիճանաբար կը ներկրւի: Միեւնոյն ժամանակ, համատեղ արտադրութեան միջոցով կարտադրւի պատւաստանիւթի 40 մլն դոզա, որը կապահովի պահանջարկի մի մասը, իսկ տարբեր ծրագրերով 1400 թւականին երկրում կարտադրւի 120 մլն դոզա: 

«Կանխատեսումների համաձայն՝ պատւաստումների առաջին տարում նպատակային կէտին հասնելու համար անհրաժեշտ է շուրջ 120 միլիոն դոզա պատւաստանիւթ: Գործնականում, մէկ տարուց պակաս ժամանակահատւածում, մինչ 2021 թւականի աւարտը կապահովւի պատւաստանիւթի այս քանակը, եւ Իրանը, պատւաստումների ազգային մոբիլիզացման ընթացքում իր կարիքները բաւարարելուց բացի, կարող է օգնել պատւաստանիւթի կարիք ունեցող այլ երկրնրի»,- ասել է Ջահանփուրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։