Հա

Քաղաքական

07/03/2021 - 08:35

Զարիֆը հեռախօսազրոյց է ունեցել Արա Այւազեանի հետ

Երէկ՝ մարտի 6-ին ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այւազեանի հետ:

«alikonline.ir» - Երէկ՝ մարտի 6-ին ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այւազեանի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հեռախօսազրոյցի ընթացքում երկու գործընկերները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, եւ քննրակել են տարածաշրջանային իրավիճակն ու վերջին զարգացումները:

Գոհունակութիւն յայտնելով տարբեր ոլորտներում յարաբերութիւնների ընդլայնման գործընթացի կապակցութեամբ՝ գործընկերները շեշտել են երկու երկրների կամքը` հետագայում զարգացնել համագործակցութիւնը բոլոր ոլորտներում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։