Հա

Քաղաքական

07/03/2021 - 11:30

«Միջուկային գործարքի բոլոր կողմերը պէտք է իրագործեն ԱԽ-ի 2231 բանաձեւը». Նախագահ Ռոհանի

Իրանը ծանր է վճարել Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման համար: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քաւունիի հետ հանդիպման ընթացքում շեշտել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ նշելով, որ Իրանը միայնակ է ստանձնել Գործարքի պահպանման պատասխանատւութիւնը:

«alikonline.ir» - Իրանը ծանր է վճարել Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման համար: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քաւունիի հետ հանդիպման ընթացքում շեշտել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ նշելով, որ Իրանը միայնակ է ստանձնել Գործարքի պահպանման պատասխանատւութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Միջուկային համաձայնագիրը բոլոր կողմերից է պահանջում արդիւնաւէտ քայլեր իրականացնել, մասնաւորապէս՝ անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի իրագործման շրջանակում»,- շեշտել է Նախագահ Ռոհանին:

«Կարեւորելով տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային անվտանգութեան ապահովման տեսլականի իրականացումը, մենք պատրաստ ենք ջանքեր ուղղել կոնֆլիկտների լուծմանը նպաստող համագործակցութիւների ծաւալմանը՝ ընդառաջելով փոխադարձ յարգանքի եւ կառուցողական երկխօսութեան ընդլայնման վերականգնման քայլերը»,- ասել է Նախագահ Ռոհանին՝ շեշտելով, որ կառուցողական երկխօսութեան իրականացումը ենթադրում է սադրիչ հռետորաբանութիւնից խուսափելու անհրաժեշտութիւնը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան հարցերին, եւ այդ համատեքստում ուղենշւել են համագործակցութեան հեռանկարները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։