Հա

Քաղաքական

08/03/2021 - 13:20

«Արտաքին քաղաքականութիւնը չի կարող վերածւել քաղաքական շահարկման առարկայի». Խաթիբզադէ

Իրանի Արտաքին քաղաքականութիւնը պէտք է ընթանայ նախանշւած ուղղութեամբ՝ այն չի կարող վերածւել քաղաքական շահարկման, առարկութիւնների եւ սակարկութիւնների առարկայի. Այս մասին՝ այսօր մարտի 8-ին, յայտարարել է ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում:

«alikonline.ir» - Իրանի Արտաքին քաղաքականութիւնը պէտք է ընթանայ նախանշւած ուղղութեամբ՝ այն չի կարող վերածւել քաղաքական շահարկման, առարկութիւնների եւ սակարկութիւնների առարկայի. Այս մասին՝ այսօր մարտի 8-ին, յայտարարել է ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Աֆղանստանի հարցը, Իրանի ներկայութեամբ բազմակողմ բանակցութիւնների ձեւաչափով քննարկելու կապակցութեամբ ԱՄՆ-ի ԱԳ նախարարի առաջարկութեանն անդրադառնալով, Խաթիբզադէն նշել է, որ Իրանը որեւէ կապ չի հաստատել ամերիկեան կողմի. «Ուղղակի կամ անուղղակի բնոյթի, որեւէ կապի մէջ չենք մտել նրանց հետ»,- յստակեցրել է նա՝ աւելացնելով. «Իրանի եւ Աֆղանստանի յարաբերութիւնները հիմնւած են փոխադարձ յարգանքի եւ բարիդրացիականութեան սկզբունքի վրայ»:

Իրաքում իրանական գումարների դէմ կիրառւած սահմանափակումներին անդրադառնալով Խաթիբզադէն նշել է, որ Իրաքի կառավարութիւնը շարունակում է քայլեր ձեռնարկել այդ գումարների դէմ սահմանւած արգելքի վերացման ուղղութեամբ, սակայն ԱՄՆ-ն խոչընդոտում է դրան:

Ինչ վերաբերում է Հանրապետութեան նախագահի եւ Իրանքի վարչաչետի միջեւ անցկացւած բանակցութիւններին, Խաթիբզադէն այն որակել է խիստ արդիւնաւէտ՝ նշելով, որ նրանք տարբեր հարցեր են քննարկել, այդ թւում՝ Իրաքից օտարերկրեայ ուժերի դուրս բերմանը վերաբերող հարցեր:

Մամլոյ ասուլիսի ընթացքում Խաթիբզադէն ի թիւս այլ հարցերի նաեւ անդրադարձել է՝ Հռոմի Ֆրանսիսկոս պապի իրաքեան ուղեւորութեանը՝ նշելով, որ այդ ուղեւորութիւնը խաղաղութեան հաստատման ուղերձ ունէր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։