Հա

Քաղաքական

27/03/2021 - 09:00

Այսօր կը ստորագրւի Իրան-Չինաստան համագործակցութեան փաստաթուղթը

Այսօր կը ստորագրւի Իրան-Չինաստան 25-ամեայ համագործակցութեան համապարփակ փաստաթուղթը։

«alinkinlie.ir» - Այսօր կը ստորագրւի Իրան-Չինաստան 25-ամեայ համագործակցութեան համապարփակ փաստաթուղթը։ Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղեկացրել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն։

Անդրադառնալով Չինաստանի արտգործնախարար Վանգ Իի պաշտօնական այցին Թեհրան, Խաթիբզադէն ասել է. «Այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 50-ամեակի նախօրէին, եւ դրա ընթացքում շաբաթ օրը ստորագրւելու է Իրան-Չինաստան համագործակցութեան 25-ամեայ համապարփակ համաձայնագիրը»։

Ըստ նրա՝ երկու երկրների միջեւ ձեւաւերւել էր ամուր, բազմաշերտ եւ բազմակողմ յարաբերութիւններ, որոնք անհրաժեշտ էր կարգաւորել համապատասխան փաստաթղթով։

ԱԳՆ մամլոյ խօսնակը նշել է, որ այս փաստաթուղթը կոչւած է հէնց դրան, որը ռազմավարական բոլորովին նոր մակարդակի է բարձրացնելու երկկողմ յարաբերութիւնները։

Խաթիբզադէն տեղեկացրել է, որ փաստաթուղթն ունենալու է իր իրագործման ճանապարհային քարտէզը, որում յատուկ ուշադրութիւն է դարձւելու յատկապէս երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացմանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։