Հա

Քաղաքական

28/03/2021 - 09:20

Թեհրանում կորոնավիրուսային իրավիճակը նարնջագոյն է

Մայրաքաղաք Թեհրանը յայտնւել է կորոնավիրուսի նարնջագոյն գօտում։ Այս մասին յայտարարել է Թեհրանում կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին՝ նշելով, որ այն փաստը, որ իւրաքանչիւր վարակակրից մէկը բարդ նախանշաններով հոսպիտալացւում է խիստ մտահոգիչ է։

«alikonline.ir» - Մայրաքաղաք Թեհրանը յայտնւել է կորոնավիրուսի նարնջագոյն գօտում։ Այս մասին յայտարարել է Թեհրանում կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին՝ նշելով, որ այն փաստը, որ իւրաքանչիւր վարակակրից մէկը բարդ նախանշաններով հոսպիտալացւում է խիստ մտահոգիչ է։

Դոկտ. Զալին յայտնել է, որ մայրաքաղաքի կորոնավիրուսային ներկայ կացութիւնը պայմանաւորւած է էսֆանդ ամսի երկրորդ կէսում քաղաքային երթեւեկութեան ծաւալի աւելացմամբ, առեւտրի կենտրոններում մարդկային կուտակումներով եւ առողջապահական ցուցումների գործադրման թուլացումով։

Զալին նշել է, որ դեռեւս յայտնի չէ, թէ Նոռուզի արձակուրդների ընթացքում քաղաքացիների ուղեւորութիւնները ինչպէս կազդեն Թեհրանի կորոնավիրուսային իրավիճակի վրայ։ Ըստ նրա՝ դա յայտնի կը դառնայ նոռուզեան արձակուրդների աւարտից օրեր անց։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։