Հա

Քաղաքական

05/04/2021 - 12:10

«Կորոնավիրուսի ամենասարսափելի ալիքներից մէկի դէմ-յանդիման ենք կանգնած». ԱՆ

Առողջապահութեան նախարարը նախազգուշացրել է կորոնավիրուսի վարակակիրների թւի կտրուկ աւելացման մասին՝ նշելով, որ համավարակի նոր՝ սարսափելի ալիքի դէմ-յանդիման ենք կանգնած:

«alikonline.ir» - Առողջապահութեան նախարարը նախազգուշացրել է կորոնավիրուսի վարակակիրների թւի կտրուկ աւելացման մասին՝ նշելով, որ համավարակի նոր՝ սարսափելի ալիքի դէմ-յանդիման ենք կանգնած. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Խորհրդարանի առողջապահութեան յանձնաժողովի նիստի ընթացքում դոկտ. Սայիդ Նամաքին ասել է. «Մինչ Նոռուզ, տեսակոնֆերանսի միջոցով ես շեշտեցի բժշկական գիտութիւնների համալսարանների ռեկտորներին, որ նրանք պէտք է պատրաստ լինեն եւ մեծ ջանք գործադրեն անգլիական կորոնավիրուսը վերահսկելու համար: Նրանք ամէն ինչ արեցին այդ ուղղութեամբ, բայց, ցաւօք, ոչ ոք ինձ չլսեց ճանապարհորդութիւնները վերահսկելու մասին, եւ այսօր մենք կանգնած ենք շատ լուրջ խնդրի առջեւ»: 

Նշելով, որ կորոնավիրուսի ամենասարսափելի ալիքներից մէկի դէմ-յանդիման ենք կանգնած, նախարարն ասել է. «Առողջապահական համակարգին դժւարին ժամանակներ են սպասւում: Մենք կարող էինք այս իրավիճակին չհասնել: Այն ինչ, որ տեղի ունեցաւ Խուզեստանում ցոյց տւեց, որ այս վիրուսի կառավարումը չափազանց բարդ խնդիր է: Դժւարութիւնները, որ առողջապահութեան աշխատակիցները կրեցին Խուզեստանում համավարկը վերահսկելու հարցում, աւելի էին, քան 12-ամսեայ ջանքերը ամբողջ երկրի համար, եւ իրականում, եթէ Խուզեստանի նման երեք ալիքներ միաժամանակ պարտադրւէին մեզ, առողջապահական համակարգը կը փլուզւէր»:

Առողջապահութեան նախարարը կարեւորել է համավարկի օջախների մեկուսացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է տեղերում կարգաւորել իրավիճակը. «Չպէտք է կորցնենք վերահսկողութիւնը, եւ մահացութիւններն աւելանան: Այսօր մենք կորցրել ենք COVID-19 կոչւող վիշապի նկատմամբ վերահսկողութիւնը, եւ պարզ չէ, թէ երբ ենք կարող նւազեցնել մահացութիւնների եռանիշ ցուցանիշը: Մենք գտնւում ենք շատ ծանր եւ բարդ իրավիճակում»,- յստակեցրել է նախարարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։