Ականազերծման օրւայ առիթով իր պատգամում պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին ընդգծել է. «Պարտադրեալ պատերազմի տարիներին Իրանը յայտնւեց խոշորագոյն ականապատումների թիրախում»:
«alikonline.ir» - Ականազերծման օրւայ առիթով իր պատգամում պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին ընդգծել է. «Պարտադրեալ պատերազմի տարիներին Իրանը յայտնւեց խոշորագոյն ականապատումների թիրախում». հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը դարձել է ականապատման չարաբաստիկ երեւոյթի զոհը, մասնաւորապէս՝ պարտադրեալ պատերազմի տարիներին, գեներալ Հաթամին յաւելել է. «Մեր երկրում առկայ է 42 հազար կմ. ականային տարածք, որոնք ծանրաբեռնւած են աւելի քան 20 մլն. ականներով եւ պայթուցիկ նիւթերով»:
«Պարտադրեալ պատերազմի տարիներին Իրանի տարածքում ականապատումներն իրականացւել են հէնց մարդու իրաւունքների ջատագով երկրների «ջանքերով»,- նշել է նա:
Ականների վտանգի մասին իրազեկման օրը, գեներալ Հաթամիի հաւաստիացմամբ՝ լաւագոյն առիթներից մէկն է կարեւորելու մարդու իրաւունքները՝ դադարեցնելու ագրեսորների գործողութիւնները, եւ կազմակերպելու առաջին բուժօգնութեան ինչպէս նաեւ նոր թափ հաղորդելու ականների վտանգի իրազեկման ընթացակարգերին: