ԱՄՆ-ին այլ աբն չի մնում քան, դադարեցնել իր անօրինական պահւածքը: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին:
«alikonline.ir» - ԱՄՆ-ին այլ աբն չի մնում քան, դադարեցնել իր անօրինական պահւածքը: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին:
«Շարունակելով նոյն պայքարը՝ այսօր մենք հարկադրանքի տապալման եւ Միջուկային գործարքի վերակենդանացման գործընթացի նոր հանգրւանի ականատեսն ենք լինելու:
Ինչպէս կանխատեսել էինք դեռեւս Թրամփի վարչակազմի զորբայութեան եւ ճնշման գագաթնակէտին, Միացեալ Նահանգները, ի վերջոյ, հիասթափւած լինելով սխալ ճանապարհից, կը խոստովանի, որ առաւելագոյն ճնշումը ձախողւել է, եւ որ այլ ելք չկայ, քան Միջուկային գործարքի վերականգնումը եւ բոլոր կողմերի վերադարձն իրենց ստանձնած պարտաւորութիւններին»,- ասել է նա՝ յաւելելով. «Իհարկէ, մենք Միջուկային գործարքի վերականգնման գործընթացի սկզբում ենք, եւ այսօր կարող ենք վստահօրէն ասել, որ շատ մօտ ապագայում ԱՄՆ կառավարութեանը այլ բան չի մնում, քան դադարեցնել իր անօրինական պահւածքը: Միջազգային համաձայնագրերն ու կանոնակարգերը խախտող միակողմանի պատժամիջոցները կը վերանան: Վիեննայի գագաթնաժողովը, որը տեղի կունենայ այսօր, կողմերի համար հնարաւորութիւն է փոխանակելու կարծիքներ այն մասին, թէ ինչպէս եւ երբ է հանարւոր վերադառնալ ստանձնած պարտաւորութիւնների կատարմանը»: