Հա

Քաղաքական

06/04/2021 - 13:50

«Կորոնավիրուսի դէմ իրանական առաջին պատւաստանիւթը հասանելի կը լինի 40 օր յետոյ». Հարիրչի

Կորոնավիրուսի դէմ իրանական արտադրութեան առաջին պատւաստանիւթը հասանելի կը լինի 40 օր յետոյ: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է առաողջապահութեան նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ իրանական արտադրութեան առաջին պատւաստանիւթը հասանելի կը լինի 40 օր յետոյ: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է առաողջապահութեան նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչին:

«Մենք շատ լաւ առաջընթաց ենք գրանցել 9 պատւաստանիւթ պատրաստելու հարցում: Առաջիկայ մի քանի ամիսների ընթացքում երկրում լայնօրէն կօգտագործւի չորս պատւաստանիւթ: Իրանական արտադրութեան առաջին պատւաստանիւթը հասանելի կը լինի 40 օրւայ ընթացքում, իսկ երկրորդ պատւաստանիւթը, որը հիմնւած է թոյլ եւ ոչնչացւած վիրուսի վրայ, հանրութեանը հասանելի կը լինի շուրջ 70 օր յետոյ` ամսական 8-10 միլիոն չափաբաժնով: Բացի այդ, երկու այլ պատւաստանիւթ, որոնք կառաջարկւեն տարբեր տեխնոլոգիայով, հասանելի կը լինեն եւս 120 օրւայ ընթացքում»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։