Հա

Քաղաքական

07/04/2021 - 12:00

«Չպէտք է թերագնահատել իրանի ժողովրդի յաղթանակը»․ Ռոհանի

Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած վերջին զարգացումներին՝ դրանք համարել է մեծ ձեռք բերում եւ յաղթանակ երկրի եւ ժողովրդի համար:

«alikonline.ir» - Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած վերջին զարգացումներին՝ դրանք համարել է մեծ ձեռք բերում եւ յաղթանակ երկրի եւ ժողովրդի համար. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ Միջուկային գործարքում մնացած երկրներն այսօր միակարծիք են, որ գործարքի պահպանման լաւագոյն ելքը դրա լիարժէք եւ ամբողջական գործադրումն է, նախագահն ասել է. «Վերջին օրերին մենք Միջուկային համապարփակ համաձայնագրի վերածննդի նոր փուլի ականատեսն ենք: Գործարքում մնացած բոլոր երկրները հաւաքւել են Վիեննայում եւ տարբեր ձեւաչափերով, այդ թւում՝ 4+1 եւ Իրան, կամ 4+1 եւ ԱՄՆ հանդիպում են, եւ բոլորը միակարծիք են, որ գործարքի պահպանման լաւագոյն ելքը դրա լիարժէք եւ ամբողջական գործադրումն է»:

«Պատժամիջոցների այսօրւայ համատեքստում Միացեալ Նահանգները հասկացրել է, որ իր առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը ձախողւել է, եւ այլեւս չի գործում: Նրանք յստակ ասում են, որ մենք այլ ելք չունենք, քան բանակցել, եւ եթէ դուք պատրաստ էք, մենք պատրաստ ենք բանակցել ուղղակիօրէն, իսկ եթէ ոչ՝ մենք պատրաստ ենք անուղղակիօրէն բանակցել 4+1 խմբի հետ: Սա նշանակում է Իրանի ժողովրդի յաղթանակ, որը չպէտք է թերագնահատել»,- յստակեցրել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։