Վաշինգտոնը պատրաստ է վերացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, ներառեալ սահմանափակումները, որոնք անհամատեղելի են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ:
«alikonline.ir» - Վաշինգտոնը պատրաստ է վերացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, ներառեալ սահմանափակումները, որոնք անհամատեղելի են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է ԱՄՆ պետքարտուղարութեան խոսնակ Նէդ Փրայսը:
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Միջուկային գործարքի պահպանմանը վերադառնալու համար, այդ թւում՝ չեղեալ համարելով գործարքին հակասող պատժամիջոցները»,- ասել է նա:
Փրայսը կառուցողական է անւանել Վիեննայում ընթացող քննարկումները՝ նշելով, որ դրանք գործնական են: Ըստ նրա՝ ԱՄՆ պաշտոնեաները խորհրդակցել են ԵՄ, Ռուսաստանի եւ Չինաստանի իրենց գործընկերների հետ: