Հա

Քաղաքական

08/04/2021 - 12:10

Մասնագէտը ահազանգել է Թեհրան նահանգի կորոնավիրուսային մահճակալային ֆոնդի սպառման մասին

Վերջին երեք օրերի  ընթացքում օրական աւելի քան հազար կորոնավիրուսային հիւանդութիւններով բուժառուներ են հոսպիտալացւել: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում նշել է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի բուժման հարցերով տեղակալ դոկտ. Նադեր Թաւաքոլին՝ զգուշացնելով համավարակի տարածման նոր տեմպերի աճի հետւեանքների մասին:

«alikonline.ir» - Վերջին երեք օրերի  ընթացքում օրական աւելի քան հազար կորոնավիրուսային հիւանդութիւններով բուժառուներ են հոսպիտալացւել: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում նշել է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի բուժման հարցերով տեղակալ դոկտ. Նադեր Թաւաքոլին՝ զգուշացնելով համավարակի տարածման նոր տեմպերի աճի հետւեանքների մասին:

Կորոնավիրուսի հետեւանքով երկրում մահճակալային ֆոնդի զբաղւածութեանն անդրադառնալով, նա նշել է, որ զբաղւածութիւնը գերազանցում է կորոնավիրուսի 3-րդ ալիքի բռնկման ցուցանիշը՝ աւելացնելով, որ մահճակալային զբաղւածութեան բարձր մակարդակը վերածւել է լուրջ մտահոգութեան:

«Այս պահի դրութեամբ Թեհրան նահանգի տարբեր հիւանդանոցներում բուժում են ստանում 5400 բուժառու եւ նահանգի մահճակալային ֆոնդը կարող է սպառւել յառաջիկայ մի քանի օրերի ընթացքում»,- նշել է նա՝ աւելացնելով, որ մահճակալային ֆոնդը գրեթէ սպառւած է, իսկ առողջապահական համակարգը՝ գերլարւած:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։