Հա

Քաղաքական

10/04/2021 - 11:50

«Կորոնավիրուսի բրիտանական շտամի մուտքն Իրաքից Իրան՝ կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկման հիմնական պատճառ». Նախագահ Ռոհանին դիտարկել է նոր ալիքի բռնկման պատճառները

Կորոնավիրուսի բրիտանական շտամի մուտքն Իրաքից Իրան, կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկման հիմնական պատճառներից է: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի բրիտանական շտամի մուտքն Իրաքից Իրան, կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկման հիմնական պատճառներից է: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ցաւօք, կորոնավիրուսային երեք վերիվայրումների միջով ենք անցել: Մարտ ամսից ի վեր փորձեցինք կանխել 4-րդ ալիքի բռնկումը, սակայն, ցաւօք, այն մեզ մօտ չստացւեց»,- նշել է դոկտ. Ռոհանին:

«4-րդ ալիքի բռնկման առաջին եւ հիմնական պատճառներից կորոնավիրուսային բրիտանական շտամի մուտքն էր՝ Իրաքից Իրան: Մուտացիայի ենթարկւած շտամը նախ յայտնւեց Խուզեստանում, յետոյ շրջապտոյտ իրականացրեց երկրի տարբեր քաղաքներում, ընդորում այն լայն տարածում գտաւ՝ Իլամում»,- նշել է Նախագահ Ռոհանին:

Դոկտ. Ռոհանիի խօսքով՝ կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկման պատճառներից, ի թիւս, այլ հանգամանքների՝ Նոռուզի ուղղեւորութիւններն էր, հակահամաճարակային կանոններին չհետեւելը եւ ժողովրդի զգօնութեան թուլացումը:

«Հակահամաճարակային միջոցառումների պահպանման մակարդակը իջել է 56 տոկոսի»,- նշել է Նախագահ Ռոհանին՝ աւելացնելով, որ խիստ մտահոգիչ է կորոնավիրուսի դէմ պայքարի միջոցառումների անկման միտման արձանագրումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։