Հա

Քաղաքական

10/04/2021 - 13:40

«Միջուկային գործարքն ամբողջովին օրինականացրեց Իրանի միջուկային արդիւնաբերութիւնը»․ Ռոհանի

Միջուկային համապարփակ համաձայնագիրն ամբողջովին օրինականացրեց Իրանի միջուկային արդիւնաբերութիւնը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին միջուկային արդիւնաբերութեան ազգային օրւայ 15-ամեակի առիթով յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագիրն ամբողջովին օրինականացրեց Իրանի միջուկային արդիւնաբերութիւնը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին միջուկային արդիւնաբերութեան ազգային օրւայ 15-ամեակի առիթով յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ միջուկային արդիւնաբերութեան ոլորտում Իրանի նպատակները յստակ են, Նախագահն ասել է. «Այս տեխնոլոգիան օգտագործւում է տարբեր ոլորտներում, այդ թւում՝ արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, բժշկութեան, էներգիայի եւ էլեկտրաէներգիայի ոլորտներում: Եթէ ​​միւս կողմը ճիշտ դատի, կը հասկանայ, որ իր մտահոգութիւնն անտեղի է: Այս անտեղի մտահոգութիւնը 16 տարի շարունակ Իրանի գլխացաւանքի պատճառն է դարձել: Եթէ այս սխալ մտածողութիւնը չլինէր, եւ նրանք հաւատային Իրանի ժողովրդի անցեալին եւ հասկանային, թէ իրանական ժողովուրդը յատուկ ուշադրութիւն է դարձնում կրօնական եւ բարոյական հարցերին, ապա կը խուսափէին այս խնդիրներից»: 

Հանրապետութեան նախագահը կրկին շեշտել է, որ Իրանի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապէս խաղաղասիրական նպատակներ՝ յիշեցնելով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքը, համաձայն որի՝ միջուկային զէնքի արտադրութիւնը հակասում է կրօնական ուսմունքներին եւ արգելւած է:

Խօսելով Միջուկային համապարփակ համաձայնագրի ձեռքբերումների մասին, դոկտ. Ռոհանին յիշեցրել է, որ Արեւմուտքի տեսանկիւնից Իրանի կողմից ուրանի հարստացումն անօրինական գործողութիւն էր, որը պէտք է դադարեցւէր, եւ այդ կապակցութեամբ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը յատուկ բանաձեւ էր ընդունել: «Այդ բանաձեւը, սակայն, պատմութեան աղբամանը նետւեց, եւ մեր գործողութիւններն օրինականացւեցին:

Այդ պատրւակը խլեցինք նրանցից, ինչը շատ կարեւոր էր իրաւական տեսանկիւնից եւ այս տեխնոլոգիայի կայունութեան համար: Միջուկային գործարքի կարեւոր ձեռքբերումներից մէկն Իրանի միջուկային արդիւնաբերութեան ամբողջական օրինականացումն էր: Սա մեծ գործ էր, որն իրականացւեց այդ ժամանակահատւածում»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։