Հանրապետութեան նախագահը շեշտել է, որ կապիտալի շուկային աջակցելը չի նշանակում հրահանգաւորւած ուղղորդում: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ նա ասել է Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստի ընթացքում:
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահը շեշտել է, որ կապիտալի շուկային աջակցելը չի նշանակում հրահանգաւորւած ուղղորդում: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ նա ասել է Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստի ընթացքում:
Նիստի ընթացքում ներկայացւել է կապիտալի շուկայի տատանումների վերաբերեալ վերլուծական հաշւետւութիւն եւ քննարկւել է շուկայի պայմանների բարելաւման հնարաւոր միջոցառումները:
Նշելով, որ կապիտալի շուկային աջակցելը եղել է Կառավարութեան շարունակական քաղաքականութիւնը, Նախագահն ասել է. «Կապիտալի շուկային աջակցելը չի նշանակում հրահանգաւորւած ուղղորդում: Կառավարութիւնը կատարում է դրա կառուցւածքային բարեփոխման եւ վերահսկման իր խնդիրը»:
Շեշտելով, որ տնտեսական պատերազմի ժամանակ բոլորը պէտք է զգայուն եւ հոգատար մեկնաբանեն տնտեսական խնդիրները, դոկտ. Ռոհանին ասել է. «Քաղաքական ակտիւիստները չպէտք է տնտեսական մեկնաբանութիւնը հաւասարեցնեն քաղաքական մեկնաբանութեանը»:
«Կապիտալի շուկայում ֆինանսական հաստատութիւնների եւ գործիքակազմի ակտիւացումը, եւ դրանց ամբողջական եւ արդիւնաւէտ դերակատարումը կատեգորիա է, որը կարող է օգտակար լինել իրազեկմանը եւ գնահատմանը, գործադիր եւ վերահսկիչ օրէնքների եւ կանոնակարգերի արդիւնաւէտ եւ ամբողջական կարգաւորման եւ իրականացման ստեղծելու միջոցով»,- նշել է նա: