Հա

Քաղաքական

12/04/2021 - 11:20

«Սիոնիստները ցանկանում են վրէժխնդիր լինել՝ պատժամիջոցների վերացմանը նպաստող մեր յաջողութիւնների համար». Զարիֆ

Ահազնագելով, սիոնիստական ռեժիմի սադրանքներին չտրւելու եւ նրանց ծուղակը չընկնելու անհրաժեշտութեան մասին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ ապրիլի 12-ին, Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նիստի ընթացքում շեշտել է. «Սիոնիստները ցանկանում են վրէժ լուծել իրանցիներից՝ պատժամիջոցների վերացմանը նպաստող մեր ջանքերի եւ յաջողութիւնների համա: Այն, ինչը մենք երբեք թոյլ չենք տայ նրանց»:

«alikonline.ir» - Ահազնագելով, սիոնիստական ռեժիմի սադրանքներին չտրւելու եւ նրանց ծուղակը չընկնելու անհրաժեշտութեան մասին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ ապրիլի 12-ին, Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նիստի ընթացքում շեշտել է. «Սիոնիստները ցանկանում են վրէժ լուծել իրանցիներից՝ պատժամիջոցների վերացմանը նպաստող մեր ջանքերի եւ յաջողութիւնների համար: Այն, ինչը մենք երբեք թոյլ չենք տայ նրանց»:

Անդրադառնալով Նաթանզում երէկ տեղի ունեցած միջադէպին, արտգործնախարարը շեշտել է. «Այս կրիտիկական իրավիճակում անհրաժեշտ է վերակազմակերպել միջուկային օբիեկտների եւ միջուկային գիտնականների պատշաճ պաշտպանութիւնը»:

Նիստի ընթացքում նախարար Զարիֆը համապարփակ զեկոյց է ներկայացրել նախորդ շաբաթ Վիեննայում տեղի ունեցած բանակցութիւնների վերաբերեալ՝ նշելով, որ նիստը արձանագրել է դրական արդիւնքներ:

Նա յաւելել է. «Նաթանզն այսուհետ աւելի ուժեղ կը լինի քան՝ նախկինում, աւելի առաջադէմ եւ զարգացած: Կը համալրւեն, կը տրանսֆորմացւեն Նաթանզի բոլոր տեխնիկաները: Եթէ սիոնիստներին թւում է թէ մեր դիրքերը թուլացել են, ապա, չարաչար սխալւում են: Բանաւոր բանակցութիւններն էլ աւելի կամրապնդեն մեր դիրքերը»,- յսրակեցրել է նախարարը՝ նշելով, որ Նաթանզին սպասւում է առաջին սերնդի տեխնոլոգիաներով համալրման պլաններ: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։