Հա

Քաղաքական

12/04/2021 - 13:20

«Կանենք հնարաւորը պատժամիջոցները վերացնելու համար». Խաթիբզադէ

ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը՝ աշխատանքային այցով այսօր՝ երեկոյեան կը ժամանի Թեհրան: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը՝ աշխատանքային այցով այսօր՝ երեկոյեան կը ժամանի Թեհրան: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով ԱԳ նախարար Զարիֆի տարածաշրջանային ուղեւորութիւնների արդիւնքներին, Խաթիբզադէն նշել է. «Ուզբեկստան, Ղրղզստան, Ղազախստան, ապա Թուրքմենստան կատարած տարածաշրջանային ուղեւորութիւնների ընթացքում նախարար Զարիֆն այդ պետութիւնների ղեկավարների եւ իր գործընկերների հետ հանդիպելուց բացի ստորագրել է մի շարք կարեւոր փաստաթղթեր»:

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչն անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի նիստի արդիւնքներին նշել է. «Ուրբաթ տեսակոնֆերանսի միջոցով կայացած Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի 18-րդ նիստից յետոյ, մասնակիցները որոշել են շարունակել բանակցութիւնները Վիեննայում: Յաջորդ շաբաթ խորհրդակցութիւնները կը շարունակւեն ԱՄՆ-ի պատժամիջոցները վերացնելու միջոցառումների հետ կապւած յետագայ անելիքները որոշելու համար»:

Խաթիբզադէն վստահեցրել է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը կանի հնարաւորը պատժամիջոցների չեղարկելու համար:

Նախօրէին Նաթանզում տեղի ունեցած միջադէպը մեկնաբանելով, Խաթիբզադէն նշել է. «Խափանարար այդ գործողութեան կազմակերպումը վկայում է, որ Իրանի հետ բանակցութիւնները խոչընդոտելու՝ սիոնիստական ռեժիմի ջանքերը ձախողւել են»:

ԱԳՆ մամլոյ խօսնակը տեղեկացրել է, որ ՌԴ ԱԳ նախարարն այսօր՝ երեկոյեան կը ժամանի Թեհրան:

Ըստ նրա՝ Լաւորովի այցի ընթացքում Զարիֆի եւ Ռոհանիի հետ հանդիպումներից բացի, կը ստորագրւի երկու երկրների միջեւ համագործակցութեան համապարփակ համաձայնագիր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։