Հա

Քաղաքական

13/04/2021 - 09:55

«Դա ահաբեկչութիւն է, մարդկութեան դէմ՝ պատերազմական յանգագործութիւն». Զարիֆը՝ Գուտերէշին է ներկայացրել Նաթանզի միջադէպը

ՄԱԿ-ի գլխաւոր քարուղար Անտոնիօ Գուտերէշին ուղղւած իր նամակում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշել է, որ Նաթանզի միջուկային կենտրոնի դէմ դիւերսիոն յարձակումը պատերազմական ահաբեկչութիւն է:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարուղար Անտոնիօ Գուտերէշին ուղղւած իր նամակում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշել է, որ Նաթանզի միջուկային կենտրոնի դէմ դիւերսիոն յարձակումը պատերազմական ահաբեկչութիւն է:

Դոկտ. Զարիֆը շեշտել է, որ Նաթանզի միջուկային օբիեկտի դիտաւորեալ թիրախաւորումը՝ ռադիոակտիւ նիւթերի արտանետման սպառնալիքի եւ բարձր ռիսկայնութեան պայմաններում՝ յանցագործութիւն է մարդկութեան դէմ. «Նաթանզի դէմ յարձակումը յանցագործութիւն է մարդկութեան դէմ, եւ նման յանցագործութիւնները հեռու չեն սիոնիստական ռեժիմի էութիւնից»,- նամակում նշել է նա:

«Իսրաէյլը սպառնում էր, յետոյ անցաւ գործի»,- նշել է նախարարը՝ աւելացնելով, որ նրանք փորձում են ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններից յետոյ Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնման գործընթացը կանխել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։