Հա

Քաղաքական

14/04/2021 - 10:10

Իրանը բողոքել է ԵՄ հակաօրինական գործողութեան դէմ

Իրանի Իսլամական Հանրապետութեան մի շարք պաշտօնատար անձանց եւ հաստատութիւնների դէմ պատժամիջոցներ սահմանելու Եւրոմիութեան հակաօրինական քայլի կապակցութեամբ, ԱԳ նախարարութիւն է կանչւել Իրանում Պորտուգալիայի դեսպանը, որի երկիրը ներկայ պահին նախագահում է ԵՄ-ն:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան մի շարք պաշտօնատար անձանց եւ հաստատութիւնների դէմ պատժամիջոցներ սահմանելու Եւրոմիութեան հակաօրինական քայլի կապակցութեամբ, ԱԳ նախարարութիւն է կանչւել Իրանում Պորտուգալիայի դեսպանը, որի երկիրը ներկայ պահին նախագահում է ԵՄ-ն. Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

ԱԳՆ Արեւմտեան Եւրոպայի բաժնի պետը դեսպանին է փոխանցել Իրանի խիստ բողոքը ԵՄ հակաօրինական գործողութեան հետ կապւած: Նա նշել է, որ ինչպէս նախօրօք տեղեկացւել է, ի պատասխան ԵՄ այդ գործողութեան Իրանը դադարեցնում է Եւրոմիութեան հետ համապարփակ բանակցութիւնները, ինչպէս նաեւ՝ համագործակցութիւնը ահաբեկչութեան եւ թմրանիւթերի դէմ պայքարի եւ փախստականների ոլորտներում:

Դեսպանը տեղեկացւել է, որ Իրանը քննարկում է պատասխան պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։