Հա

Քաղաքական

14/04/2021 - 13:10

«Ուրանի մինչեւ 60 տոկոս հարստացումը չարագործութիւնների պատասխանն էր». Նախագահ Ռոհանի

Ուրանի 60 տոկոս հարստացումը չարագործութիւնների պատասխանն էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Ուրանի 60 տոկոս հարստացումը չարագործութիւնների պատասխանն էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ IR-6-ի տեսակի սենտրիֆիւգների գործարկումը եւ ուրանի մինչեւ 60 տոկոս հարստացումը սիոնիստական ռեժիմի խափանարար գործողութիւնների պատասխանն էր, դոկտ. Ռոհանին շեշտել է. «Մենք յայտարարել էինք, որ Իրանի ժողովրդի դէմ դաւադրութիւնը, կը ստանայ համարժէք պատասխան: Սա առաջին արձագանգն էր՝ աւելիին սպասէք»:

Դոկտ. Ռոհանին անդրադառնալով կորոնավիրուսային նոր ալիքի բռնկմանը նշել է, որ աշխարհը դիմակայում է նոր ալիքին. «Պէտք է հետեւենք համաճարակային կանոնների իրականացմանը՝ նւազեցնելու եւ կանխելու բժշկական համակարգի գերծանրաբեռնւածութիւնը»,- շեշտել է նա:

Հանրապետութեան նախագահը կոչ է արել ստեղծւած իրավիճակում պահպանել հակահամաճարակային կանոնները. «Ստեղծւած իրավիճակում առաւել քան կարեւոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը: Ցաւօք, մեր երկիրը դեռեւս շարունակում է գտնւել կորոնավիրուսային հիւանդութեան դէմ պատերազմում»,- նշել է նա՝ յորդորելով, լինել առաւել քան զգօն եւ ուշադիր, պահպանել հակահամաճարակային կանոնները, շարունակել կրել դիմակ: Այս պարզ կանոնները, Նախագահի հաւաստիացմամբ՝ կօգնեն կանխել հիւանդութեան տարածումը:

Դոկտ. Ռոհանին անդրադառնալով կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի ձեռք բերման նախաձեռնութիւններին նշել է, Կառաավարութիւնն այն համարում է իր պարտաւորութիւնը՝ յանուն քաղաքացիների առողջութեան ապահովման:

Վիեննայում տեղի ունեցած վերջին բանակցութիւններին անդրադառնալով, Հանրապետութեան նախագահը նշել է, որ պէտք չէ վախենալ բանակցութիւններից. «Մենք բանակցութիւններ վարելուց չենք խուսափում, սակայն, բանակցում ենք մեր տրամաբանութեամբ եւ հիմնաւորումներով: Բանակցութիւնները բարդ ֆունկցիոնալ գործողութիւններ են, հետեւաբար, անհրաժեշտ է լինել համբերատար՝ արդիւնաւէտութիւնը ապահովելու համար»:

Դոկտ. Ռոհանիի յստակեցմամբ՝ Միջուկային գործարքում իրանական կողմն իր անելիքները լաւ գիտի, սակայն դրա ապագան ԱՄՆ-ից է կախւած. «ԱՄՆ-ն պէտք է վերադառնայ 2015 թւականին ստանձնած իր պարտաւորութիւնների լիարժէք իրականացմանը եւ պատժամիջոցների չեղարկմանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։