Հա

Քաղաքական

15/04/2021 - 09:35

«48 տոկոս վարակման դէպքեր՝ շտապօգնութեան ծառայութիւնների բուժաշխատակազմում». Սէյէդ Հասան Հոսէյնզադէ

Մինչ այժմ, Թեհրան նահանգի շտապօգնութեան ծառայութեան բուժաշխատակազմի 48 տոկոսը վարակւել են կորոնավիրուսով:

«alikonline.ir» - Մինչ այժմ, Թեհրան նահանգի շտապօգնութեան ծառայութեան բուժաշխատակազմի 48 տոկոսը վարակւել են կորոնավիրուսով: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Թեհրան նահանգի շտապ օգնութեան ծառայութիւնների տեխնիկական հարցերով տեղակալ Սէյէդ Հասան Հոսէյնզադէն` անդրադառնալով շտապօգնութեան անձնակազմում վարակման դէպքերին:

Նա տեղեկացրել է, որ նոր ալիքի բռնկման ֆոնին՝ շտապօգնութեան կանչերի թւի էական աճ է նկատւել. «Կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման պատճառով, ծառայութիւնների ծաւալներն աճել են 500 տոկոսով»,- նշել է նա՝ աւելացնելով, որ շտապօգնութեան ծառայութիւնների շրջանակում շարունակւում են կորոնավիրուսային պատւաստումները:

Նշելով, որ շտապօգնութեան ծառայութիւնները շարունակում են արդիականացնել, նա՝ ժողովրդին յորդորել է պահպանել հակահամաճարակային միջոցառումները՝ վարակման նոր դէպքերից խուսափելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։