Հա

Քաղաքական

15/04/2021 - 12:40

Հանրապետութեան նախագահը շահագործման է յանձնել նաւթաքիմիական ոլորտի արդիւնաբերութեանը վերաբերող մի քանի ազգային խոշոր նախագծեր

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ ապրիլի 15-ին, շահագործման է յանձնել նաւթաքիմիական արդիւնաբերութեան ոլորտին վերաբերող մի քանի ազգայի խոշոր նախագծեր:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ ապրիլի 15-ին, շահագործման է յանձնել նաւթաքիմիական արդիւնաբերութեան ոլորտին վերաբերող մի քանի ազգայի խոշոր նախագծեր. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մեր երկրի նաւթաքիմիական արդիւնաբերութեան ոլորտի ենթակառուցւածքների զարգացմանը միտւած ազգային խոշոր նախագծերը, ենթադրում են աւելի քան 850 հոգու համար աշխատատեղի ստեղծում, այն իրականացւել է կառավարութեան 23 մլն. դոլար արժողութեամբ կապիտալ ներդրման արդիւնքում:

Ծրագրերը ներառում են՝ «Փարսիան Սեփեհր» նաւթավերամշակման գործարանի էթանի արդիւնահանման չորս նաւթաքիմիական նախագծերը, Ասալոյէում գտնւող «Փարսիան Սեփեհր» նաւթավերամշակման գործարանի էթանի տարանջատման ծրագիրը, Շազանդի պոլիպրոպիլենային կատալիզատորի առաջին արտադրամասը եւ Շազանդի պոլիէթիլենային առաջին ծանրաբեռնւածութեան միաւորի նախագիծը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։