Հա

Քաղաքական

17/04/2021 - 08:30

Խաթիբզադէն անընդունելի է համարել ուկրայինացիների յայտարարութիւնը ինքնաթիռի դիտաւորեալ կործանման մասին

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն անընդունելի եւ իրականութիւնից զուրկ է համարել Ուկրայինայի ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի յայտարարութիւնը ուկրայինական ինքնաթիռի դիտաւորեալ կործանման մասին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir»- ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն անընդունելի եւ իրականութիւնից զուրկ է համարել Ուկրայինայի ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի յայտարարութիւնը ուկրայինական ինքնաթիռի դիտաւորեալ կործանման մասին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ցաւալի է այն, որ չնայած բոլոր փորձագիտական ​​ ​​բացատրութիւններին եւ զեկոյցներին, ուկրայինացի որոշ պաշտօնեաներ շարունակում են հանդէս գալ քաղաքական եւ երկիմաստ յայտարարութիւններով եւ լրատւամիջոցներում ներկայացնել իրենց սուբիեկտիւ եւ պատւիրւած վարկածները: Թւում է, թէ ուկրայինական իշխանութիւնների համար առաջնահերթ է ոչ թէ այս ողբերգութեան օբիեկտիւ եւ փորձագիտական փաստերի հիմքի վրայ լուծումն ու զոհերի ընտանիքների տառապանքների ամոքումը, այլ, ընդհակառակը, նրանք փորձում են իրենց ներքին խնդիրները կամ այլ երկրների հետ արտաքին յարաբերութիւների պրոբլեմները կապել այս ցաւալի միջադէպի հետ, եւ քաղաքականօրէն շահագործել այն: Պարզ է, թէ որքան անընդունելի են նման քաղաքական չարաշահումները: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կրկնում է իր պատրաստակամութիւնը բանակցելու բոլոր կողմերի հետ միջազգային իրաւունքի եւ օրէնքների շրջանակում, եւ խորհուրդ է տալիս բոլոր կողմերին իրենց յայտարարութիւններում չշեղւել տրամաբանութեան եւ օրէնքի շրջանակներից»,- յայտարարել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։