Հա

Քաղաքական

17/04/2021 - 12:40

«Բոլոր ինստիտուտները պէտք է հաշւի առնեն ժողովրդի անդորրի ապահովումը». Ռոհանի

Նշելով, որ բոլոր երկրները արձանագրում են կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման աճի դէպքեր, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի այսօրւայ նիստի ընթացքում, կարեւորել է համավարակի դէմ պայքարում նոր գործելաոճի որդեգրման անհրաժեշտութիւնը:

«alikonline.ir» - Նշելով, որ բոլոր երկրները արձանագրում են կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման աճի դէպքեր, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի այսօրւայ նիստի ընթացքում, կարեւորել է համավարակի դէմ պայքարում նոր գործելաոճի որդեգրման անհրաժեշտութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ դոկտ. Ռոհանիի՝ վարակի նոր դէպքերը փաստում են որ, նոր շտամը 70 տոկոսով աւելի վարակիչ է Վուհանեան վիրուսի համեմատութեամբ. «Իրավիճակը շատ մտահոգիչ է, նախորդ շաբաթւայ դէպքերը փաստում են, որ մուտացիայի ենթարկւած վիրուսն արձանագրում է վարակման աւելի շատ դէպքեր: Վիրուսն աւելի ինտենսիւօրէն է բազմանում»,- ընդգծել է նա:

Հաշւի առնելով այն հանգամանքը, որ չի բացառւում տարբեր շտամերով վարակւելու հաւանականութիւնը, դոկտ. Ռոհանին եւս մէկ անգամ կոչ է արել խստօրէն հետեւել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնւազն 1.5 մետր հեռաւորութիւն, յաճախակի լւանալ կամ ախտահանել ձեռքերը, խուսափել մարդաշատ հաւաքներից:

Նախագահ Ռոհանին մերժելով ժողովրդի անդորրի խաթարմանը միտւած քայլերը շեշտել է, որ երկրի բոլոր ինստիտուտները պէտք է հետեւեն ժողովրդի անդորրն ապահովելուն. «Ձեռք ձեռքի տալով կորոնավիրուսի դէմ պայքարի ուղղութեամբ, միասնաբար, պէտք է աշխատենք յանուն ժողովրդի անդորրն ապահովելուն, յանուն խաղաղութեան` իրազեկելով կորոնավիրուսի վտանգների առկայութեան ռիսկերի մասին»,- ընգծել է նա: 

Նախագահը նշել է, որ համավարակի 4-րդ ալիքի պայմաններում անհրաժեշտ է հակահամաճարակային կանոնների կատրման ցուցանիշը բարձրացնել մինչեւ 90 տոկոս, մասնաւորապէս՝ այս շաբաթւայ ընթացքում, որը չափազանց բարդ պայմաններ է ենթադրում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։