Հա

Քաղաքական

17/04/2021 - 13:10

«Առաջին խմբի պատւաստումը կաւարտւի առաջիկայ 10 օրւայ ընթացքում». Ռէյիսի

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակը ներկայացրել է երկրում համավարակային իրավիճակը եւ պատւաստանիւթի մատակարարելու եւ արտադրելու ուղղութեամբ ձեռնարկւած միջոցառումները:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակը ներկայացրել է երկրում համավարակային իրավիճակը եւ պատւաստանիւթի մատակարարելու եւ արտադրելու ուղղութեամբ ձեռնարկւած միջոցառումները. Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Ըստ նրա` իրանական պատւաստանիւթերի արտադրման գործընթացը յաջող է ընթանում: CovIranBarekat պատւաստանիւթը գտնւում է մարդկային փորձարկման երրորդ փուլի նախաշեմին, իսկ միւս պատւաստանիւթերը՝ երկրորդ փուլի:

«Յուսով ենք, որ թիր ամսից մէկ կամ երկու արտադրողներ մեզ մեծ քանակութեամբ պատւաստանիւթ կը տրամադրեն»,- ասել է Ալիռեզա Ռէյիսին:

Ինչ վերաբերում է ներկրւած պատւաստանիւթերին, Ռէյիսին տեղեկացրել է. «Մինչ այժմ Ռուսաստանից մօտ 420 հազար դոզա, Չինաստանից 650 հազար դոզա, Հնդկաստանից 125 հազար դոզա պատւաստանիւթ ենք ստացել: Հարաւային Կորէայից եւս ներկրւել է մօտ 700 հազար դոզա AstraZenka տիպի պատւաստանիւթ:

Ընդհանուր առմամբ մեզ տրամադրւել է 1 միլիոն 895 հազար պատւաստանիւթ, եւ քանի որ իւրաքանչիւր մարդ երկու պատւաստում է ստանում, մենք մինչ այժմ պատւաստել ենք գրեթէ 500 հազար մարդու: Յուսով ենք, որ առաջիկայ 10 օրւայ ընթացքում կաւարտենք պատւաստումների առաջին փուլը, որը ներառում է առաջին խմբին՝ բժշկական անձնակազմին, մի խումբ բարդ հիւանդութիւնների հիւանդներին, քաղցկեղով հիւանդներին եւ ծերանոցների բնակիչներին: Յուսով ենք, որ օրդիբեհեշթ ամսին կը մեկնարկի պատւաստումների երկրորդ փուլը»,- ասել է նա: 

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակը յայտարարել է, որ համավարակի 4-րդ ալիքի բարդ իրավիճակից ելնելով սահմանւած սահմանափակումները երկարաձգւել են եւս մէկ շաբաթով:

Վարակի առաւել տարածման վտանգից խուսափելու համար, նա բոլորին կոչ է արել առաւելագոյնը հետեւել հակահամաճարակային կանոններին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։