Հա

Քաղաքական

18/04/2021 - 10:15

«Կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկման հետեւանքով նախորդ շաբաթւայ զոհերի թիւը հասնում է 1800-ի». Ռէյիսի

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ Ալիռեզա Ռէյիսին նշել է, որ համավարակի նոր ալիքի բռնկման հետեւանքով զոհերի թիւը աննախադէպ աճ է արձանագրել՝ հասնելով, 1800-ի:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ Ալիռեզա Ռէյիսին նշել է, որ համավարակի նոր ալիքի բռնկման հետեւանքով զոհերի թիւը աննախադէպ աճ է արձանագրել՝ հասնելով, 1800-ի. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ զոհերից բացի, հոսպիտալացւել են շուրջ 20 հազար քաղաքացի, Ռէյիսին ահազանգել է այդ տւեալների հնարաւոր աճի արձանագրման հաւանականութեան մասին, ժողովրդին յորդորելով խստացնել հակահամաճարակային միջոցառումների պահպանումը՝ նոր զոհերից խուսափելու համար:

«Չորրորդ ալիքը վարակւածների թւի աննախադէպ աճ է արձանագրում: Այն համեմատելի չէ նախորդ ալիքների վիճակագրութեան հետ, այնպէս որ մեր քաղաքներից 258-ը գտնւում են շատ վտանգաւոր իրավիճակում՝ բարձր ռիսկային գօտում»,- նշել է Ռէյիսին՝ աւելացնելով, որ մենք ընդամէնն ունենք 11 կապոյտ քաղաք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։