Հա

Քաղաքական

18/04/2021 - 10:20

«Իրանի ռազմական կառոյցներն իրենց պարտականութիւններն աւելի արհեստավարժօրէն են գիտակցում, քան երբեւէ». Ռոհանին՝ Բանակի օրւայ առթիւ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ֆարւարդինի 29-ի՝ Բանակի օրւայ առթիւ հանդէս է եկել շնորհաւորական ուղերձով:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ֆարւարդինի 29-ի՝ Բանակի օրւայ առթիւ հանդէս է եկել շնորհաւորական ուղերձով. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Այսօր, պարտադրւած պատերազմի փորձին զուգահեռ, եւ որպէս Սրբազան պաշտպանութեան ժառանգութիւն, Իրանի ռազմական կառոյցները, Բանակը եւ Պահակազօրն աւելի արհեստավարժօրէն են գիտակցում իրենց առաքելութիւնն ու պատասխանատւութիւնը: Իրանի ազգային անվտանգութիւնը կախւած է նրա տարածքային ամբողջականութեան պահպանումից, իսկ Իրանի տարածքային ամբողջականութեան պահպանումը պայմանաւորւած է միայն Իրանի ազգային միասնութեան պահպանման ներքոյ, իսկ Իրանի ազգային միասնութիւնը հասանելի է միայն ժողովրդավարութեան միջոցով: Դուք յեղափոխութեան բանակն էք: Դուք յեղափոխութեան զինւորն ու հրամանատարն էք, իսկ յեղափոխութեանը պաշտպանել կարելի է նրա հիմնարար արժէքների՝ անկախութեան, ազատութեան, հանրապետականութեան եւ իսլամականութեան պահպանմամբ միայն»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «Ձեր առաքելութիւնը ազգային առաքելութիւն է: Դուք կանգնած էք հէնց այնտեղ, որտեղ պահանջում է Իրանի ժողովուրդը: Այսօր Իրանի թշնամիները վախենում են Իրանի տարածքից, հզօրութիւնից, միասնութիւնից եւ անվտանգութիւնից: Իրանը նրանց համար միշտ աւելի հզօր է եղել, քան կարծում էին»,- ասւած է Նախագահի շնորհաւորական ուղերձում: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։