Հա

Քաղաքական

19/04/2021 - 12:25

«Կորոնավիրուսային պայմանների ֆոնին ընդգծւեց լաբորատոր բուժաշխատողների դերակատարութիւնը». Նամաքի

Լաբորատոր գիտութիւնների օրւայ առիթով ունեցած իր ելոյթի ընթացքում Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին առանցքային է համարել լաբորատոր մասնագէտների դերակատարութիւնը կորոնավիրուսի դէմ պայքարում:

«alikonline.ir» - Լաբորատոր գիտութիւնների օրւայ առիթով ունեցած իր ելոյթի ընթացքում Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին առանցքային է համարել լաբորատոր մասնագէտների դերակատարութիւնը կորոնավիրուսի դէմ պայքարում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Չափազանցութիւն չէ նշելը, որ լաբորատոր մասնագէտները, կորոնավիրուսի դէմ պայքարի բարդ օրերին իրենց անմնացորդ նւիրումով նպաստեցին կորոնավիրուսի դէմ պայքարի արդիւնաւէտութեանը»,- նշել է նախարար Նամաքին՝ աւելացնելով, որ կորոնավիրուսային օրերին լաբորատոր մասնագէտների դերակատարութիւնն ընդգծւեց աւելի քան երբեւէ:

Նա, իր ելոյթի ընթացքում շնորհակալութիւն յայտնելով նրանց, բարձր է գնահատել կորոնավիրուսի դէմ պայքարի առաջամարտիկներից մէկը համարւող լաբորատոր մասնագէտների ջանքերը, ստանձնած առաքելութիւնն պատւով կատարելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։